• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Դեսպան Աշոտ Հովակիմյանի հանդիպումը Չեխիայի Խորհրդարանի Սենատի փոխնախագահներ Միլուշե Հորսկայի և Միլան Շտյեխի հետ

21 մայիսի, 2020

Մայիսի 21-ին դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունեցին Չեխիայի Խորհրդարանի Սենատի փոխնախագահներ Միլուշե Հորսկան և Միլան Շտյեխը։ Դեսպանը հայտնեց հայկական կողմի խորին երախտագիտությունը՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտման վերաբերյալ մայիսի 20-ին Չեխիայի Խորհրդարանի Սենատի 23-րդ լիագումար նիստում միաձայն ընդունված բանաձևի ներկայացման և վերջինիս շուրջ նրանց կողմից տարված աշխատանքի կապակցությամբ։
Զրուցակիցներն անդրադարձան մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման հարցում պատմական հիշողության պահպանման հանձնառության և նման ոճրագործությունների պատշաճ դատապարտման կարևորությանը: Անդրադարձ կատարվեց նաև երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությանն ու խորհրդարանական դիվանագիտության դերին՝ երկրներին ու ժողովուրդներին միմյանց ճանաչելի դարձնելու և մերձեցնելու հարցում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: